Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրման հետևանքով Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 25 000 մարդ, հայտնում է BBC-ին։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է 178 մարդ, ինչն ամենամահաբերներից մեկն է ամբողջ պատերազմի ընթացքում:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելում, վերջին տվյալներով, զոհվել է մոտ 1,2 հազար մարդ։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։