Գերմանական ազգային ավիափոխադրող Lufthansa-ի ցամաքային անձնակազմի գործադուլից տուժել է առնվազն 100 հազար ուղևոր, հայտնում է Euronews-ը:
Հաղորդում են, որ ավիաընկերության ցամաքային անձնակազմը գործադուլ է հայտարարել, որը հանգեցրել է ավելի քան հազար չվերթի չեղարկման։ Արհմիությունները պահանջում են աշխատավարձի բարձրացում՝ առնվազն 500 եվրոյով։
Ֆրանկֆուրտի, Մյունխենի և Դյուսելդորֆի օդանավակայաններում չեղարկվել են բոլոր չվերթների 80%-90%-ը: Սա ազդել է մոտ 100 հազար ուղևորների պլանների վրա։
Lufthansa-ն հայտնել է, որ միջազգային չվերթների տոմսերը հնարավոր է փոխանակել առանց հավելյալ ծախսերի: