Փետրվարի 8-ին հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Փարիզում հասարակական տրանսպորտը կառավարող ընկերության գլխավոր գրասենյակ՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը, նրանք սպառնում են խափանել Օլիմպիական խաղերը, հայտնում է The time-ը:
Աշխատակիցները մտել են գլխավոր գրասենյակ, վառել պայթուցիկներ և վանկարկել «300 եվրո», նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում՝ «գնաճին համապատասխան»:
Արհմիության խոսնակը գրառում է կատարել սոցիալական ցանցերում, որտեղ նա ասել է, որ բողոքի ակցիան անցկացվել է ի պատասխան «աշխատավարձի բանակցությունների կեղծման»՝ այս տարվա Օլիմպիական խաղերից առաջ, որոնք պետք է անցկացվեն Փարիզում:
Նա նշել է, որ եթե աշխատողները չստանան «իրական» աշխատավարձի բարձրացում, ողջ միջոցառման ընթացքում կխաթարվի տրանսպորտի սպասարկումը: