Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունների և գնդակոծությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 28 200-ին, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ գրեթե 67 800 հազար մարդ վիրավորվել է:
«2023-ի հոկտեմբերից իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 28 176 մարդ, 67 784 մարդ վիրավորվել է»,- հայտարարել են նախարարությունում՝ տեղեկացնելով, որ փետրվարի 10-ին զոհվել է առնվազն 112 մարդ, 173-ը՝ վիրավորվել:
Նշվում է, որ զոհերի մի մասի մարմինները փլատակներում են, բժիշկները դեռ չեն կարողանում հասնել նրանց:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։