ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը թողարկել է սպորտային կոշիկների սեփական ապրանքանիշը՝ Trump Sneakers, գրում է Կոմմերսանտ-ը։ Տեսականիում ներկայացված է երեք զույգ կոշիկ, որոնց գինը 199-399 դոլար է։
«Ես վաղուց էի ցանկանում անել դա»,- փետրվարի 17-ին Ֆիլադելֆիայում կոշիկի շնորհանդեսի ժամանակ ասել է Թրամփը։
Երեք զույգ կոշիկների շարքում ներկայացված են ոսկե սպորտային կոշիկներ՝ T տառով և ԱՄՆ դրոշով, որը կոչվում է The Never Surrender High-Tops: Նշվում է, որ յուրաքանչյուր զույգ համարակալված է։ Նախատեսվում է արտադրել 1000 զույգ սպորտային կոշիկ, որոնց վաճառքը կսկսվի 2024 թվականի հուլիսին։
Նախնական պատվերի համար առկա բոլոր սպորտային կոշիկներն արդեն սպառվել են։