Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբերվում են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մյունխենյան հայտարարությունը, թե Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ: Դա գաղտնիք չէ։ Հետևաբար, սա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է: Այս հարցում նրանց հետ համաձայն չենք նրանց և համառորեն կշարունակենք բացատրել, որ մենք իրավացի ենք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Փետրվարի 19-ին Փաշինյանը Մյունխենի հայ համայնքերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Երևանն Ուկրաինայի հարցում Մոսկվայի դաշնակիցը չէ։ ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել էր, որ Ալմա-Աթայի հռչակագիրը (1991թ.) վերաբերում է ոչ միայն Հայաստանին, քանի որ այն ստորագրվել է Խորհրդային Միության նախկին հանրապետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից՝ ճանաչելով միմյանց սահմանները։
Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Ուկրաինան Հայաստանի բարեկամն է, և ցավ էր հայտնել, որ Հայաստանը չի կարող որևէ ազդեցություն ունենալ ռուս-ուկրաինական իրադրության վրա։
Արևային բռնկումները Երկրի վրա մագնիսական փոթորիկ չեն առաջացնի
Գիտնականները դեկտեմբերի 8-ի արևային հզոր բռնկումներից հետո Երկրի վրա մագնիսական փոթորիկ չեն սպասում, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Տիեզերական հետազոտությունների...