Մոսկվայի փողոցներից մեկն անվանակոչել են հայ հետախույզ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս, գնդապետ Գևորգ Վարդանյանի անունով, հայտնում է Մոսկվայի կառավարության տեղեկատվական կենտրոնը:
Վարդանյան փողոցն անցնում էր Էդվարդ Գրիգի փողոցից մինչև 816 նախագծային անցում՝ նախկինում անանուն հատվածի տեղում: Վարդանյան փողոցը գտնվում է թիվ 2070 դպրոցի մոտ, որը 2020 թվականից կրում է հերոսի անունը։
Ուսումնական հաստատությունն ունի թանգարան՝ նվիրված Գևորգ Վարդանյանին և նրա կնոջը՝ Գոհարին, ով նույնպես հետախույզ էր։