Մարտի 10-ին 84 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Սվետլանա Մորգունովան, գրում է Կոմմերսանտը։ Մահվան պատճառը թրոմբն է եղել։
Կայքը՝ հղում անելով «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին, նշում է, որ Մորգունովան հանկարծակի վատ է զգացել և կորցրել գիտակցությունը։ Բժիշկներին չի հաջողվել փրկել հեռուստահաղորդավարուհու կյանքը։
Սվետլանա Մորգունովան ծնվել է 1940 թվականի մարտի 6-ին՝ Մոսկվայում։ Սովորել է Մոսսովետի թատրոնի թատերական ստուդիայում։ Մորգունովան Կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար է դարձել 1961 թվականին։ Հեռուստաալիքում նա վարում էր «Կապույտ լույս» և «Առավոտյան փոստ» երաժշտական հաղորդումները: