Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի հյուսիսում գտնվող Ջալփայգուրի շրջանում մարտի 31-ին տեղի ունեցած փոթորկի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, հայտնել է The Times of India թերթը։
Լրատվականի տեղեկություններով՝ փոթորկի պատճառով 367 մարդ է տուժել։ Մայնագուրի և Ջալփայգուրի քաղաքներն ահռելի նյութական վնասներ են կրել։
Տեղի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ որոշ շրջաններում քամու արագությունը հասել է 19,4 մ/վ: Մայնագուրիում դեռևս տորնադոյի վտանգ կա։
Նահանգի ղեկավար Մամատա Բաներջին հայտնել է, որ զոհերի հարազատներին և տուժածներին փոխհատուցում կտրվի։