Թայվանում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել, վիրավորվել է 97-ը, հայտնում է «Ռիա Նովոստին»։
Առավել շատ զոհեր են գրանցվել զբոսաշրջային տեսարժան վայրում՝ Դեկալունի արահետում, այնտեղ զոհվել է 3 մարդ, 40-ը՝ վիրավորվել, հայտնել է աղբյուրը։
Երկրաշարժից հետո Թայվանում 4 մագնիտուդով ավելի քան 11 ցնցում է տեղի ունեցել:
ՏԱՍՍ-ը հայտնել է, որ Թայվանում երկրաշարժից հետո Ֆիլիպիններում ցունամիի մասին նախազգուշացում են հայտարարել։