Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 4-ին` ժամը 20։04-ին գրացված ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր շուրջ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ։ Ցնցումների օջախը տեղակայված էր 21 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։