Փենսիլվանիայի համալսարանական հիվանդանոցում՝ 62 տարեկան հասակում, մահացել են ամենատարեց սիամական երկվորյակները՝ Լորի և Ջորջ (նախկինում՝ Դորի) Շապելները, հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի կայքը։
Բժիշկները չէին հավատում, որ նրանք կապրեն 30 տարուց ավել: Լորին և Դորին ծնվել են 1961 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Փենսիլվանիայում։ Նրանք կիսում էին կենսական նշանակություն ունեցող արյան անոթները և ուղեղի 30%-ը: Դորին, ով 2007 թվականին փոխել էր իր անունը Ջորջ և սկսել էր ներկայանալ որպես տղամարդ, չէր կարողանում քայլել: Այդ պատճառով Ջորջը հաշմանդամի սայլակ է օգտագործել, որը տեղափոխում էր Լորին։
Հետագայում Ջորջը դարձել է հաջողակ քանթրի երգիչ և նույնիսկ ելույթ է ունեցել Գերմանիայում և Ճապոնիայում, իսկ Լորին լրջորեն հետաքրքրված էր բոուլինգով, նաև աշխատում էր հիվանդանոցի լվացքատանը: Լորին նաև պատրաստվում էր ամուսնանալ, սակայն նրա սիրելին մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։
Միավորված իգական սեռի երկվորյակների կյանքի տևողության նախորդ ռեկորդը պատկանում էր մոսկվացի Մարիա և Դարյա Կրիվոշլյապովաներին։ Նրանք մահացել էին 2003 թվականին՝ 53 տարեկան հասակում։ Պատմության մեջ ամենատարեց սիամական երկվորյակներ եղբայրները Ռոնին և Դոնի Գալիոններն էին՝ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքից: Նրանք մահացել են 2020 թվականի հուլիսին՝ 68 տարեկան հասակում։
Սիրիայում գրոհայինները մտել են Հոմս և գրավել երկրի հարավային շրջանները. Reuters
Սիրիացի գրոհայինները Սիրիայի տարածքով ներխուժել են ԱՄՆ արվարձաններ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գործակալության տվյալներով՝ գրոհայինները հյուսիսից և...