Թուրքիայի կենտրոնական Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Anadolu-ն։
Ըստ կայքի տվյալների՝ ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 18:11-ին, էպիկենտրոնը գտնվել է Սուլուսարայ շրջանում։ Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է նաև հարևան նահանգներում։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Տեղի բնակիչներից բժշկական օգնության կանչեր չեն եղել։ Երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ գյուղում մի քանի տներ են ավերվել: