Չինական Հուբեյ նահանգում, որը դարձավ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման առաջին հիմնական օջախը, խիստ կարանտինային ռեժիմն աստիճանաբար չեղարկվում է: Մարզի մայրաքաղաքը՝ Ուհան քաղաքը, նույնպես վերադառնում է սովորական կյանքին: Մեգապոլիսի հետ կապի սահմանափակումները կհանվեն ապրիլի 8-ին, բայց մետրոն և երկաթուղային տրանսպորտն արդեն վերագործարկվել են: Քաղաքի բնակիչներն արդեն սկսել են դուրս գալ փողոցներ և այցելել օրերս վերաբացված խանութներ: ՈՒհանում սովորական կյանքի ռեժիմին վերադարձի հետ կապված հետաքրքրաշարժ լուսնկարներ է ներկայացրել russian.rt–ն։