Մհեր Ղանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի սպորտի փոխնախարար, հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
«ՌԴ կառավարության հրամանով՝ Մհեր Միրանովիչ Ղանդիլյանին նշանակել Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ»,- ասվում է փաստաթղթում։
Ղանդիլյանը Պետդումայում զբաղեցրել է Դեգտյարևի օգնականի պաշտոնը, նրա հետ տեղափոխվել Խաբարովսկի շրջանի կառավարություն։ 31-ամյա Ղանդիլյանը հունիսին լքել էր Խաբարովսկի շրջանի փոխնահանգապետի պաշտոնը։