Ֆրանսիական ոստիկանությունը տարհանել է Էյֆելյան աշտարակի շրջակայքը այն բանից հետո, երբ կիրակի օրը Օլիմպիական խաղերի փակման արարողությունից ժամեր առաջ Փարիզի տեսարժան վայրը բարձրացած մի տղամարդ է նկատվել, հայտնում է Associated Press-ը։
Օգոստոսի 11-ին տղամարդուն նկատել են 330 մետրանոց աշտարակի վրա բարձրանալիս։ Հստակեցվում է, որ այն գտնվում էր անմիջապես Օլիմպիական օղակների վերևում, որոնք տեղադրված էին առաջին դիտահարթակի տարածքում։
«Մի տղամարդ սկսել է բարձրանալ Էյֆելյան աշտարակի վրա, ոստիկանությունը միջամտել է, և տղամարդը կալանավորվել է»,- Associated Press-ին անանուն ասել է Փարիզի ոստիկանության ներկայացուցիչը՝ վկայակոչելով միջադեպի հետաքննությունը:
Նշվում է, որ այցելուները տարհանվել են մոտավորապես ժամը 15։00-ին։ Օլիմպիական խաղերի փակման արարողությունը տեղի էր ունեցել ժամը 21:00-ին Փարիզի արվարձանների «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:
Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։ Օգոստոսի 11-ին ծանրորդ Վարազդատ Լալայանն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Վաղը տեղի կունենա Օլիմպիադայի փակման արարողությունը։