Արևմտյան Աֆրիկայի Գանա պետության բնակիչ, 23-ամյա լրագրող Աբդուլ Հակիմ Ավալան սահմանել է ծառի հետ ամենաերկար գրկախառնության համաշխարհային ռեկորդ, հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի կայքը։
Երիտասարդը 24 ժամ 21 րոպե է անցկացրել՝ ձեռքերը ծառին փաթաթած։ Ավալան նպատակ ուներ ընդգծելու Գանայում բնության պահպանության կարևորությունը: Երիտասարդը նաև խոստացել է իր սահմանած ռեկորդի րոպեների թվով ծառ տնկել․ 1461 նոր ծառ է տնկելու:
Ավալան գերազանցել է ուգանդացի բնապահպան ակտիվիստ Ֆեյթ Պատրիսիա Արիոկոտեի սահմանած ռեկորդը: Նա 16 ժամ էր գրկել ծառը։