Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Նաղդին կոչ է արել ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել հոկտեմբերի 26-ին Իսլամական տարածքի հանրապետությունների վրա Իսրայելի հարվածներին ի պատասխան, հայտնել է Tasnim-ը։
«Շատերը մեզ հարցնում են, թե երբ է իրականացվելու «Ճշմարիտ խոստում 3»-ը (ռազմական պատասխան հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարձակմանը– խմբ.), և ես ասում եմ, որ ինձ չի անհանգստացնում այն: Մենք ցանկանում ենք նոր «Ալ-Աքսայի ջրհեղեղ» (Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին), որպեսի սիոնիստների վերջը տանք, և այդ օրը շատ մոտ է»,- Իրանի ռազմական առաջնորդի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Իրանը «Ճշմարիտ խոստում 1» գործողությունը անվանել է հարված Իսրայելի տարածքին 2024 թվականի ապրիլին՝ ի պատասխան Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսության հրթիռակոծման: «Ճշմարիտ Խոստում 2», ի անալոգիա, այսպես է կոչվում հոկտեմբերի 1-ին Իսրայելի ռազմական օբյեկտների վրա հրթիռակոծությունը, որն իրականացվել է ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը:
Հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարձակում էր իրականացրել Իսրայելի վրա։ Հարվածի ժամանակ արձակվել էր շուրջ 180-200 հրթիռ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը պատասխան կստանա։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանը հայտարարել էր Իսրայելի հնարավոր գործողություններին արձագանքելու ծրագրերի նախապատրաստման մասին։