ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի և Իրանի միջև լայնամասշտաբ զինված հակամարտության հավանականությունը։ Նա այս մասին ասել է Time ամսագրին։ Ըստ նախագահի՝ նման զարգացումը չի կարելի բացառել։
«Ամեն ինչ կարող է պատահել: Ամեն ինչ: Շատ անորոշ իրավիճակ է»,- ասել է նա լրատվականին:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Armenia Today-ին ասել էր, որ ԱՄՆ-ի հետ Հայաստանի, Իրանի, Թուրքիայի հարաբերությունները պարզ կլինեն եկող տարվա փետրվարին միայն։ ԱՄՆ արտաքին քաղաքականության հստակություն կլինի ԱՄՆ պետքարտուղարի, Պաշտպանության նախարարության, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոններում նշանակումներից հետո։