Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, որոնց թվում 2 երեխա կա, հայտնել է Euronews.com-ը։
Նշվում է, որ Չեռնոգորիայի արևմուտքում գտնվող ռեստորանում հունվարի 2-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչին հաջորդել է հրաձգություն։
Կրակ արձակած տղամարդը՝ 45-ամյա Ակո Մարտինովիչը, դեպքից հետո ինքնասպանություն է գործել, հավելել է կայքը։