Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության բազաների վրա, որոնք տեղակայված են Լիբանանի հարավում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Lebanon 24 լրատվական պորտալին։
Ըստ պորտալի՝ հարվածները հասցվել են հրթիռային կայանների ու զինամթերքի պահեստներին՝ Ջեբել Ռիհան և Իքլիմ ալ-Թուֆահ լեռնային շրջաններում՝ լիբանանա-իսրայելական սահմանից 20 կմ հեռավորության վրա։ Շիա մարտիկների շարքերում ավիահարվածների և կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Նոյեմբերի 27-ին ամերիկա-ֆրանսիական նախաձեռնության համաձայն ուժի մեջ էր մտել Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի տեղակայումը հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իր հերթին, հրեական պետությունը պետք է մինչև 60 օրվա ընթացքում դուրս բերեր իր զորքերը Լիբանանի տարածքից։ Հայաստանը ողջունել էր Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: