ԱՄՆ Կալֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում հրդեհներից վնասված թաղամասերի վերակառուցումը տասնյակ միլիարդավոր դոլարներ կարժենա, գրել է The Sun-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։
«Տասնյակ միլիարդավոր դոլարներ կպահանջվի Լոս Անջելեսը վերականգնելու համար։ Կոնգրեսն ավելացնի ֆինանսավորումը»,- ասել է Բայդենը։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նշել է, որ նահանգային օրենսդիրները պետք է հաստատեն 2,5 միլիարդ դոլար ֆինանսավորում հատկացնելու նախագիծը, որով նախատեսում են 1 միլիարդ դոլար հատկացնել շտապ օգնություն և 1,5 միլիարդ դոլար վերականգնման ու անտառային հրդեհների նախապատրաստման համար:
Հունվարի 13-ին հրդեհից զոհվածների թիվը հասել էր 24-ի։ ՀՀ ԱԳՆ-ն հունվարի 9-ին տեղեկացրել էր, որ հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։
Կարդացեք նաև՝ «Օգնություն Լոս Անջելեսի հրդեհներից տուժածներին. հայկական համայնքի և կազմակերպությունների հետ կապ»։