Եգիպտոսի իշխանությունները մտադիր են դադարեցնել համաձայնությունները, եթե ՑԱԽԱԼ-ը ռազմական օպերացիա անցկացնի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում, հայտնում է Կոմմերսանտ-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը։ Ռաֆահում է գտնվում Եգիպտոսի հետ միակ բաց անցագրային կետը, որտեղով իրականացվում է տարհանում և տեղափոխվում է հումանիտար օգնությունը։
Քեմփ-Դեվիդյան համաձայնությունների դադարեցման սպառնալիքը հնչել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Ռաֆահը «Համաս» շարժման ներկայությունից մաքրելու հայտարարությունից հետո։ Եգիպտոսի իշխանությունները մտահոգ են, որ Ռաֆահ քաղաքում ռազմական օպերացիան կառաջացնի փախստականների նոր ալիք, ինչպես նաև կփակի Գազա հումանիտար օգնություն հասցնելու ճանապարհները։
Իսրայելի և Եգիպտոսի միջև Քեմփ-Դեվիդյան համաձայնությունները կնքվել էին 1970-ականների վերջին՝ ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարտերի միջնորդությամբ։ Դրանք վերջ էին տվել երկների միջև բազմաթիվ պատերազմներին, ինչպես նաև հաստատել էին պաղեստինցիների որոշ իրավունքներ, ինչպիսին է, օրինակ, սեփական ռազմական միավորումներ ստեղծելու իրավունքը, որոնցից է նաև «Համաս»-ը։