Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է․
«Այսօր Երևանի ավագանու խմբակցություններին է դիմել քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալը, որին փորձում են աշխատանքից ազատել՝ հաստիքը կրճատելու ճանապարհով։ Սա առաջին դեպքը չէ, երբ համայնքային ծառայողին, որը պաշտպանված է օրենքով, փորձում են հեռացնել աշխատանքից և դրա համար հիմնավոր պատճառներ չգտնելով՝ կատարում անտրամաբանական կառուցվածքային փոփոխություններ։
Այս մոտեցումը շատ արատավոր է, քանի որ ստացվում է, որ համայնքային ծառայության ինստիտուտը դե ֆակտո պաշտպանված չէ։ Սա երկրորդ դեպքն է, երբ վարչության պետի տեղակալի հաստիքը կրճատվում է միմիայն այն պատճառով, որ աշխատակցին օրինական ազատման հիմքեր չեն գտնվում և նախաձեռնվում է հաստիքացուցակի փոփոխություն։ Ցավոք սրտի, «Իմ Քայլը» խմբակցությունն այլ գործառույթ, քան քաղաքապետի նախաձեռնությունը դակելը իրեն չի վերապահել, ուստի մնում է սպասել այն օրվան, երբ նոր և ողջամիտ քաղաքային իշխանությունը կվերականգնի նախկինի քանդածը»։