Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանն ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել։
Այս մասին այսօր ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանի մանդատը տրվել է ընտրական ցուցակի հերթական թեկնածու Աննա Պապյանին»,-հայտնեց քաղաքապետը։