«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 345 աշխատակից վաղ առավոտից վերացնում է ձյան պատճառած անհարամարությունները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքի բոլոր վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները թեժ ընթացքի մեջ են: Մաքրվում են պուրակների անցուղիները, փողոցների աստիճանավանդակները, վերնանցումներն ու գետնանցումները, թեքահարթակներն ու մայթերը: Ձնից մաքրվում են նաև ծառերը, որ ծանրությունը վտանգներ չառաջացնի:
Արևն էլ աշխատակիցների կողմից է, ու միասին արդյունավետ գործ են անում: