Երևան քաղաքում մայիսի 23-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Հանրապետության տարածքում մայիսի 23-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: