Ուրախությամբ հայտնում եմ, որ չնայած տրանսպորտային ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին, բարեփոխումները փուլ առ փուլ շարունակվում են: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում, չինական «Jhong Tong» մակնիշի 150 հատ ավտոբուս և «Yutong» մակնիշի 15 հատ տրոլեյբուս մինչև տարեվերջ կներկրվեն մայրաքաղաք:
2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, այս տարի հայտարարված մրցույթի արդյունքներով, շահագործման կհանձնվեն «Man» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսները»,- գրել է նա: