«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման հիմնանորոգմամբ պայմանավորված` սեպտեմբերի 2-ից դեկտեմբերի 25-ը անցումը փակ է լինելու: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարնի մամուլի ծառայությունից։
Քաղաքացիների անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Մ. Խորենացու փողոց – Մ. Մաշտոց պողոտա խաչմերուկի կարգավորվող հետիոտնային անցումից կամ Մ. Մաշտոցի պողոտա – Գ. Լուսավորիչ (Պարոնյան) ստորգետնյա անցումից:
Քաղաքապետարնից պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը։