Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում:
Մասնավորապես, 1996թ․ Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազությունում աշխատել է ստաժոր, 1998թ․-ից՝ նույն դատախազությունում՝ քննիչ։ 1999թ․ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնականն էր, 2003-ից՝ Երևան քաղաքի դատախազի օգնականը։ 2007-ին Երևանի դատախազության ավագ դատախազն է եղել, 2013-2022թթ․ Երևան քաղաքի դատախազի տեղակալը։