Քաղաքապետի թեկնածու, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ կգա ժամանակը և ինքը կպատմի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «փախուստի» մասին, Ավինյանը չմանրամասնեց, թե ինչ փախուստի մասին է խոսքը։
«Ով որ փախել է՝ փախել է։ Ես կանխել եմ պատերազմից հետո կառավարական շենքեր մտնելու փորձերը, որպեսզի որ հակաժողովրդավարական ուժերը և խուլիգանները երկրին տեր չդառնան և ով որ վախեցավ այդ պրոցեսում, ինքը գիտի ոնց է փախել, եթե ժամանակը գա դրա մասին էլ կխոսենք», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ավինյանը։
Խոսելով քարոզարշավի ընթացքի մասին, նա նշել է, որ տպավորություն ունի, թե ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը ծրագիր և ասելիք չունեն։
«Հեքիաթներ կարելի է շատ պատմել, բայց ինչ ասվում է, պետք է կարողանալ հստակ ծրագիր ներայացնել, թե ինչպես է դա իրականացվելու։ Ես որևէ մեկին մրցակից չեմ համարում, ես վստահ եմ, որ սեպտեմբերի 17-ին երևանցիներն ընտրելու են երևանցիների ապագայի համար և այն իրականաության համար, որն այս պահին նա տեսնում է», – ասել է նա։