Հայաստանի Հանրապետությունն արդեն ոչ առաջին տարին ապրում է անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պարագայում, բայց ամանորյա տոնակատարության շահառուներն, առաջին հերթին, երեխաներն են, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը
«Մենք չենք կարող երեխաներին ասել՝ սպասեք, մի մեծացեք, ձեր մանկությունը մի պահ սառեցրեք, անվտանգային խնդիրները կվերանան, հետո կշարունակենք։ Հիմա են այդ մարդիկ ապրում, և պետք է մանկությունը վառ լինի։ Բայց միայն երեխաները չէ, մենք բոլորս դրա կարիքն ունենք։ Շարունակական ծանր տրամադրություն ունեցող, կորուստներ, զրկանքներ կրող հանրության կյանքում պետք են վառ կետեր»,- համոզմունք է հայտնել Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Արցախից ժամանածները, երեխաներն այդ տոնակատարության կարիքը ևս ունեն։
Մանրամասները՝ տեսանյութում