Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Դեկտեմբերի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։
Երևանում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-ին, 13-ին հնարավոր է կարճատև անձրև, գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։