Երևանի ավագանին այսօրվա նիստում ընդունեց կարմիր գծերի թանկացման նախագիծը։
Նոյեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանը հրապարակել էր ավտոկայանատեղիների նոր դրույքաչափերը։ Հայտնել էին, որ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով, սահմանելու են Ա և Բ գոտիներ:
Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Ընդւոնված նախագծի համաձայն՝ նշված հատվածներում յուրաքանչյուր 1 ժամվա համար կսահմանվի 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18000 դրամ, մեկ տարվա համար՝ 160 000 դրամ։