Իտալիան ժամանակավորապես մուտքի արգելք է սահմանել ԵՄ անդամ չհանդիսացող 13 երկրների՝ կորոնավիրուսի տարածման վտանգի հետ կապված։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, համապատասխան կարգադրությունը հուլիսի 9-ին ստորագրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:
Համաձայն գործակալության տեղեկատվության՝ նախարարը որոշել է արգելել մուտքը (նույնիսկ տարանցիկ) այն մարդկանց համար, որոնք վերջին 14 օրերին եղել են Հայաստանում, Բահրեյնում, Բանգլադեշում, Բրազիլիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Չիլիում, Քուվեյթում, Հյուսիսային Մակեդոնիայում, Մոլդովայում, Օմանում, Պանամայում, Պերուում, Դոմինիկյան Հանրապետությունում:
Դադարեցվել է նաև ուղիղ և անուղղակի ավիահաղորդակցությունը նշված պետությունների հետ։