Իրաքի ավիացիան երկրի հյուսիսում ոչնչացրել է «Իսլամական պետության» ուսումնական ճամբարը, գործողության ընթացքում ոչնչացվել է գրոհայինների խումբ։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի հայտնել է Իրաքի անվտանգության մարմինների մամուլի ծառայությունը:
«Իրաքյան F-16 կործանիչները ոչնչացրել են Համրին լեռներում ԻՊ ահաբեկչական խմբավորման ուսումնական ճամբարը», – ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարվածների հետևանքով ոչնչացվել են ճամբարում գտնվող բոլոր ահաբեկիչները՝ առանց թվի հստակեցման։