Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital–ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյան ուտելիք է գնել Կալիֆորնիայի համալսարանի և Սան Ֆրանցիսկոյի բժշկական կենտրոնի (UCSF) որոշ բուժաշխատողների համար։ Այս մասին Instagram-ի իր էջում գրառում է կատարել Օհանյանը։
«Ես պատիվ եմ ունեցել «ճաշ» գնել UCSF-ի որոշ բուժաշխատողների համար և այսկերպ աջակցել իմ Կալիֆորնիայի իմ նախընտրած ռեստորաններից մեկին․ առաջին օրվանից հրեական ռեստորանի՝ West Side Jewish Deli-ի կողքին են»,- գրել է Օհանյանը։
Հայազգի գործարարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ անում են հենց հիմա պաշտպանելու քաղաքը համար։