Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սկսել էին մասսայաբար հրթիռակոծել Արցախի բնակավայրերը։ Արցախի պաշտպանության բանակի զինված ուժերը համապատասխան պատասպան են տալիս ադրբեջանական նման գործողությունների, սակայն թիրախավորում են միայն ռազմական օբյեկտները, զորքերը, զորախմբերը։ Աշխատոմ են կոնկրետ ռազմական թիրախների ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հայկական կողմին ուղղված մեղադրանքներն ապատեղեկատվություն են և ոչնչով հիմնավոված չեն։
«Առավոտյան հատկապես հարավային ուղղությամբ հակառակորդը նորից լայնածավալ ձեռնարկել էր հարձակման փորձ կիրառելով մեծաթիվ ուժեր, զրահատեխնիկա և այլն։ Նաև օրվա ընթացքում իրենց հաջողությունը փորձել են ամրագրել տեսանյութերով՝ հայկական ստորաբաժանումներում գտնվելու չակերտավոր ապացույցների, բայց դա հերթական օրինակն էր, որ ժամանակավոր փոքրիկ հաջողությունները փորձում են ներկայացնել մեծ հաղթանակներ»։
Ըստ Հովհաննիսյանի՝ մեր զորքերը, հրամանատրաները մարտավարական հնարամիտ, գրագետ խուսավարումներով կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել և հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ․
«Այս պահին չեմ կարող ներկայացնել կոնկրետ թվական ամփոփումներ՝ հակառակորդի կորուստների մասին, որովհետ դեռ երկար ժամանակ մարտերն ընթանում էին»։
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի շուրջ 220 զոհված զինծառայող, զոհեր կան քաղաքացիական անձանց շրջանում։
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: