Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթյունավտանգ առարկա, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Մեկ օրվա ընթացքում մաքրվել է Ստեփանակերտ քաղաքի 2,85 կմ ավտոճանապարհների, 5,9 հեկտար տարածքի չպայթած զինամթերքից: Հայտնաբերվել և վնասազերծվել է 104 պայթյունավտանգ առարկա», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ՝ ականազերծման ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է 14,67 հեկտար տարածք, հինգ ու կես կիլոմետր ճանապարհ, ականազերծվել է 81 բնակարանաշինություն, հայտնաբերվել և ոչնչացվել է 416 պայթուցիկ առարկա: