Ռուս խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել Արցախի բնակչությանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ընդհանուր առմամբ, Արցախում բժշկական օգնություն է ստացել ավելի քան 1100 բնակիչ, այդ թվում՝ 138 երեխա:
Նշվում է, որ բնակիչների դժգոհությունները մեծամասամբ կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: