ԱԺ արտահերթ նիստի ավարտին քվեարկության դրվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարություն- նախագիծն ընդունելու մասին հարցը։
Որոշումը միաձայն ընդունվեց։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ձեռնպահ մնաց եզրափակիչ խոսքից՝ համաձայնելով հնչած բոլոր ելույթների հետ և նշելով, որ իր եզրափակիչ խոսքն այդ ելույթների հավաքական տարբերակը կլիներ։