Իրանը ծրագիր է պատրաստել, որը կարող է վերջ տալ ղարաբաղյան հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Իրանն ուշադիր հետեւում է իր հյուսիսարեւմտյան սահմանի մերձակայքում իրադարձությունների զարգացմանը եւ երկու կողմերի հետ էլ շփումներ է պահպանում։
«Հակամարտության ամենասկզբից Իրանը երկու կողմերին ասել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք շեշտում ենք, որ ռազմական հակամարտությունը պետք է անհապաղ դադարեցվի համապարփակ քաղաքական երկխոսություն սկսելու համար։ Իրանը պատրաստել է այդ կապակցությամբ մանրակրկիտ ծրագիր, որը կարող է իրականացվել երկու կողմերի ու տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցությունների ժամանակ»,- հավելել է նա։
Երկու կողմերին կրակի ահհապաղ դադարեցման կոչ անելով՝ նա շեշտել է, որ Իրանը չի հանդուրժի իր տարածքում ոչ մի չկանխամտածված ագրեսիա։