Ադրբեջանի «Միլլի Մեջլիսի» պատգամավոր Թուրալ Գանջալիևը ադրբեջանական կողմից ագրեսիայի սանձազերծումից երկու օր անց՝ սեպտեմբերի 29–ին, հանրային հրավեր է կազմում ֆեյսբուքում՝ հրավիրելով ադրբեջանցիներին հոկտեմբերի 18-ին հանրահավաք անել Ստեփանակերտում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Այս զավեշտը մի կողմից ակնհայտ է դարձնում ադրբեջանական ռազմական ծրագրերի ձախողումը, մյուս կողմից՝ ցույց տալիս, որ ադրբեջանցիները շարունակում են ապրել երևակայական աշխարհում՝ հեռու իրականությունից և տարված իրենց իսկ քարոզչությամբ:
Հրավերում նշվում է՝ «մուտքն ազատ է»: Այդ առիթով նշեմ, որ ինչպես ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն է նշել՝ «բարի գալուստ դժոխք»: Այստեղ ադրբեջանական ագրեսիային և հայերի բնաջնջման փորձին մեր պատասխանը՝ պատժիչ և դաժան է»,- գրել է Հայրապետյանը: