Հակամարտությանը հաջորդած երկու շաբաթում ՄԱԿ-ը, գործընկեր կառույցների և ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունքում, կարիքների գնահատում է իրականացրել ՀՀ կառավարության կողմից գերակա համարվող տասը համայնքում: Հաշվի առնելով ամփոփված տվյաները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Լեռնային Ղարաբաղից ժամանած Ջերմուկում և Երևանում ժամանակավորապես հաստատված 1500 ընտանիքի տրամադրել է առաջին անհրաժեշտության հիգիենայի, ինչպես նաև 300 անկողնային պարագաներ։ Մինչև շաբաթվա վերջ ևս 3000 փաթեթ կառաքվի Գորիս, Սիսիան և Կապան համայնքներ: Այս մասին հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
Փաթեթը ներառում է ՔՈՎԻԴ-19-ը կանխարգելող դիմակներ և ախտահանիչ նյութեր, ատամի խոզանակ, ատամի մածուկ, խոնավ և չոր անձեռոցիկներ, մանկական տակդիրներ, կանանց համար նախատեսված միջադիրներ, օճառ, շամպուն, սանր, ձեռքի և լոգանքի սրբիչներ, գուլպաներ, ներքնազգեստ, մկրատ, բամբակյա փայտիկներ, լվացքի փոշի, սպասք լվացող հեղուկ և սպունգ, բետադին։ Այս ամենը փաթեթավորված է բազմակի օգտագործման կտորե տոպրակի մեջ։ Փաթեթը ներառում է նաև կորոնավիրուսի մասին տեղեկատվական գրքույկ։
Ի լրումն տրամադրված հիգիենայի պարագաների, ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ գործընկերների միջոցով, սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում հակամարտությունից տուժած կանանց, երեխաներին, դեռահասներին, ինչպես նաև օգնում է երեխաներին շարունակել ուսումը: Եղանակի փոփոխությանը զուգահեռ, երեխաներին կտրամադրվեն տաք բաճկոններ ևս: Առաջիկայում կներկայացնենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության ծրագրերի մասին առավել մանրամասն և ամբողջական տեղեկատվություն:
Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երեխաներին շարունակել իրենց կրթությունը Հայաստանում: