Այսօր՝ մարտի 30-ին, տեղական ժամանակով ժամը 16:09-ին Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ: