Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց է տվել աղբահանության և սանմաքրման հիմնարկի նոր վայրը։
«Սա լրիվ նորակառույց վայր է։ Այս պահին մեքենաների մեծ մասը դրսում են, զբաղվում են աղբահանությամբ։ Այս օրերին մեր աշխատակիցներն աղբահանությունը կատարում են գիշեր–ցերեկ, բավականին դժվար է դա անել այսօր, որովհետեւ գիտեք, որ կորոնավիրուսը մնում է իրերի վրա, աղբի վրա և մեր աշխատակիցները վտանգելով իրենց առողջությունն ու կյանքը՝ շարունակում են աշխատանքը»,-նշել է նա։