Այս պահին մենք ունենք ադրբեջանական մի քանի խոցված անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը «կամիկաձե» է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Հակառակորդի գործողություններն, ըստ էության, իրենց տրամաբանության մեջ ճնշվել են: Մնացած հարթակներում հարցի քննարկումները կախված են նրանից, թե որ երկիրն ինչպես կկառուցի իր դիրքորոշումը», – ասաց նա:
Հիշեցնենք, որ Banak.info մասնագիտակված կայքը հրապարակել է խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկար: