Տեղի բնակիչները Armenia Today-ի թղթակցին պատմել են երեկ Գավառում տեղի ունեցած միջադեպից որոշ մանրամասներ:
Պարզվել է, որ երեկ տեղի ունեցած միջադեպը խորն արմատներ ունի, մասնակիցներից մեկը 9 տարեկանում կորցրել է հորը՝ նրան սպանել են։ Շուտով նա վրեժխնդիր է եղել իր հոր մարդասպանից և 14 տարի բանտում է անցկացրել սպանության համար։ Ազատ արձակվելով՝ բախվել է իր կողմից սպանված մարդու որդուն։
Բնակիչները հայտնել են, որ ոստիկանությունը տեղյակ է եղել այդ մանրամասներին և վերջիններիս նկատմամբ անընդհատ վերահսկողություն է իրականացրել։