Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որի լսումը շարունակվել է երեքշաբթի օրը, հետաձգվել է մինչև սեպտեմբերի 8-ը:
Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի գրավոր հայտարարության մասին, որն անսպասելի խնդիրների պատճառով նիստին չի մասնակցելու:
Դատավորն ընթերցեց նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբանների դիմումները, որոնցից մեկը՝ Վարդգես Գևորգյանը, հայտնել էր, որ դադարեցնում է պաշտպանել Գևորգյանի շահերը, իսկ մյուս պաշտպանը՝ Էրիկ Ալեքսանյանն օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ լինելու է ամենամյա արձակուրդում։
Հաշվի առնելով վերը նշված բոլոր հանգամանքները՝ դատավորը նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 8-ը։