Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում այսօր բացվել է Հայաստանում առաջին ռուսական կենտրոնը։
Կենտրոնի բացմանը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ երկու երկրները պետք է շարունակեն աշխատել երկկողմ սերտ հարաբերությունների պահպանման և զարգացման ուղղությամբ՝ հարմարվելով նոր իրողություններին:
«Կարելի է ասել, որ այսօր մեզ մոտ պրեմիերա է։ Հայաստանում բացվել է առաջին ռուսական կենտրոնը։ Կարևոր է, որ այն այս գրադարանում դառնա ընթերցողների լրացուցիչ ներգրավման կենտրոն։ Կենտրոնը, պայմանականորեն ասած, համատեղ ձեռնարկություն է։ Հուսով եմ, որ այս կարևոր նախաձեռնությունը կշարունակվի Հայաստանի այլ քաղաքներում և մարզերում», – ասել է դեսպանը։
Դեսպանի խոսքով՝ նման կենտրոնների բացումը շատ կարևոր է նաև երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման առումով։
Կենտրոնը ընթերցողներին առաջարկում է ռուսերենով բազմաթիվ գրքեր, նախատեսվում է կազմակերպել ռուսաց լեզվի անվճար դասընթացներ:
Կենտրոնը Երևանում բացվել է «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ։